Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Մանկական վախեր

Մանկական վախեր

Դժվար է գտնել մարդու, ով երբևէ չի ունեցել վախի զգացում: Երեխայի հոգեբանության մեջ վախն ու անհանգստությունը նույնքան անբաժան են, որքան ուրախությունն ու զարմանքը:

 

Հոգեբանները հավաստիացնում են, որ երեխաների վախերի իննսուն տոկոսի առաջացումը պայմանավորված  է նրանց ընտանեկան կյանքով: Առավել հաճախ դրանք առաջանում են ընտանեկան խնդիրների, ծնողների անուշադրության կամ էլ ընդհակառակը` գերհոգատարության հետևանքով: Վախեր հաճախ են ունենում այն երեխաները, որոնց ընտանիքները լիարժեք չեն, որտեղ հաճախադեպ են կոնֆլիկտները, ինչպես նաև գերխնամքով շրջապատված, ընտանիքում միակ, անհանգիստ ու անվստահ երեխաները:

 

Հետազոտությունների արդյունքների համաձայն` ամեն երկրորդ երեխան այս կամ այն տարիքում վախեր է ունենում: Ամենից հաճախ դրան ենթարկվում են երկուսից ինը տարեկան երեխաները: Մանկական վախերն իրենց բնույթով տարբեր են լինում` պաշտպանական, տարիքային, նևրոտիկ ու պաթոլոգիկ: Նույնիսկ նորածինն ունի ինքնապաշտպանական բնազդ, օրինակ` մեծ առարկա մոտեցնելիս նորածինն իր  գլուխը ետ է քաշում և բարձրացնում է ձեռքերը: Իսկ եթե երեխան ամենևին ոչնչից չի վախենում, ապա դա նույնպես մտահոգության լուրջ պատճառ  կարելի է համարել: Տարիքային կոչվող մանկական վախերը, որոնք բոլոր երեխաներն էլ որոշակի տարիքում ունենում են, նորմալ է, անգամ անհրաժեշտ երեխայի ընդհանուր զարգացման համար: Յուրաքանչյուր տարիքային ժամանակահատված ունի  իրեն բնորոշ վախերը:


Երեխան վախի առաջին զգացումն ունենում է 7-8 ամսականում` մոր երկար բացակայության ընթացքում կամ էլ օտար մարդկանց տեսնելիս: Վախն ուղեկցվում է բարձրաձայն լացով և մորն ամուր սեղմվելու ցանկությամբ: Մեկ տարեկանում երեխաները շատ  են վախենում բարձր կամ անծանոթ ձայներից: Մեկից երեք տարեկանում երեխաները վախենում են պատժից, ցավից, մենակությունից, մթությունից և գիշերային մղձավանջներից: Երեք տարեկանում, մեկ տարեկանի հետ համեմատած, նվազում է ուժեղ ձայներից վախենալը: 3-4 տարեկանում զարգանում են երեխաների երևակայության հետ կապված վախերը:  Երեխան ինքը կարող է որևէ  հրեշ հորինել, այնուհետև երկար ժամանակ վախենալ դրանից: Այն ամենն, ինչ կապված է ընտանեկան կոնֆլիկտների, բժշկական մանիպուլյացիաների, հիվանդանոցում գտնվելու հետ, կարող է անհանգստության ու վախի պատճառ դառնալ: Ոչ պակաս տարածված են նաև ներշնչվող վախերը: Դրանք ծնողների կողմից անգիտակցորեն ներշնչված  վախերն են, օրինակ` «Մի՛ վերցրու, կայրվես»:


5-7 տարեկան երեխաների մոտ կարող է մահվան վախ առաջանալ: Երեխան առաջին անգամ զգում է, որ մահն անխուսափելի իրողություն է: Մահվան վախը սերտորեն կապված է ծնողների մահվան վախի հետ, հեքիաթային հերոսների, մթության, հրդեհների, հարձակումների, հիվանդությունների, կենդանիների և այլնի հետ:


Երբ երեխան սկսում է դպրոց հաճախել, նոր վախեր են հայտնվում: Այս տարիքում երեխայի ամենամեծ վախն այն է, որ ինքը չի լինի նա, ում մասին լավ բաներ կխոսեն, ում կհասկանան ու կհարգեն: Այս տարիքում հաճախ են նկատվում վախեր` կապված դպրոց հաճախելու հետ: Դպրոցի հանդեպ վախը պայմանավորված է հասակակիցների հետ կոնֆլիկտներով, նրանց կողմից ֆիզիկական ագրեսիայի արտահայտմամբ, ծնողների հետ բաժանումով, ում հետ նրանք այդքան սերտ կապված են:


Դեռահասության տարիքում վախերը կարելի է բաժանել բնականի ու սոցիալականի: Բնական վախերը պայմանավորված են ինքնապաշտպանական բնազդով, ու բացի մահվան  հիմնական վախից, ներառում են նաև վախեր բարձրությունից, մթությունից, փակ տարածքից, հրդեհից, արյունից, ցավից, տեսիլքներից և այլն:


Սոցիալական վախերն են մենակությունը, պատիժը, ինքն իրեն նման չլինելը և այլն:  Վերոնշյալ վախերը կրում են ժամանակավոր, տարիքային բնույթ: Դրանց դեմ պետք չէ պայքարել, ուղղակի հարկավոր է աջակցել երեխային` ընդունելով նրա հոգեկան զարգացման այդպիսի առանձնահատկությունը:


Ինչ վերաբերում է նևրոտիկ վախերին,  դրանք առաջանում են.

 

  • անբավարար ինքնավստահությունից,
  • երկարատև ու անլուծելի  իրավիճակներից,
  •  որևէ սարսափելի իրադարձությունից (հոգեբաններն այդ դեպքում նկատի ունեն տրավմատիկ փորձը):


Ամենից վտանգավորը երեխաների համար համարվում են պաթոլոգիկ վախերը: Դրանք հանգեցնում են այնպիսի հետևանքների, ինչպիսիք են նյարդային ծիկերը, ջղաձգումները, քնի խանգարումները, այլ մարդկանց հետ հարաբերությունների դժվարությունները, ագրեսիվությունը կամ էլ ընդհակառակը` անհանգստությունը, ուշադրության պակասը և այլն: Վախերը կարող են նաև հոգեկան հիվանդությունների ախտանիշներ հանդիսանալ:Այդպիսի վախերն ինքնուրույն չեն անցնում, ուստի անհրաժեշտ է  դիմել հոգեբանի կամ հոգեթերապևտի օգնությանը:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. ecologico.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա. morevmankan.am
Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա. morevmankan.am

Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...

Հոգեբանորեն առավել վնասակար խոսքերը, որ ծնողը կարող է ասել իր երեխային
Հոգեբանորեն առավել վնասակար խոսքերը, որ ծնողը կարող է ասել իր երեխային

Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...

Շեղված վարքը` դեռահասության տարիքում
Շեղված վարքը` դեռահասության տարիքում

Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...

Հոգեկան առողջություն
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am

Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...

Սեքսոլոգիա
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից. myentertrain.com
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից. myentertrain.com

Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...

Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am
Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am

Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...

Բժշկի ընդունարանում
Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...

Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am
Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am

Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...

Հոգեբանները ներկայացրել են երեխաների համար հիպերխնամակալության վտանգավորության մասին. 1in.am
Հոգեբանները ներկայացրել են երեխաների համար հիպերխնամակալության վտանգավորության մասին. 1in.am

Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...

Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am
Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am

Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...

Երեխայի սնուցումը
Դաստիարակեք ֆինանսապես անկախ երեխաներ. mediamax.am
Դաստիարակեք ֆինանսապես անկախ երեխաներ. mediamax.am

Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...

Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին. movsisyannune.com
Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին. movsisyannune.com

Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...

Ինչպես երեխաներին սովորեցնել նկարել. 1in.am
Ինչպես երեխաներին սովորեցնել նկարել. 1in.am

Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...

Ի՞նչ հեքիաթներ է պետք կարդալ երեխաների համար քնից առաջ. news.am
Ի՞նչ հեքիաթներ է պետք կարդալ երեխաների համար քնից առաջ. news.am

Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...

10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է. mediamag.am
10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է. mediamag.am

Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ